«Վալլեքս» խմբի ընկերությունների և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀԱՊՀ ուսանողների երկու խմբի արտադրական պրատկիկան անցկացվեց «Թեղուտ» ՓԲԸ-ում:

Խմբերը բաղկացած էին 10 և 9 ուսանողներից: Արտադրական պրակտիկայի ընթացքում, որը յուրաքանչյուր խմբի համար տևեց մեկ շաբաթ, ուսանողները ծանոթացան իրենց ընտրած մասնագիտության գործնական հիմունքներին: Ընկերությունը ուսանողներին աջակցել է կացության, սննդի ու տեղափոխման հարցերով:

Արտադրական պրակտիկան ղեկավարել է «Թեղուտ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Ֆելիքս Լազարյանը:

Լուսաբանում` «Անկյուն+3» ՀԸ