«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործադիր օգնականի

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները՝

  • իրականացնել համապատասխան գործավարական աշխատանքներ, վարել նամակագրություն, կատարել գրավոր և բանավոր թարգմանություն;
  • տեսակավորել ընկերությանը հասցեագրված մուտքային նամակները;
  • ծանոթանալ մուտքային բոլոր նամակների, նյութերի, ծանուցումների և այլ փաստաթղթերի հետ, պլանավորել դրանց զեկուցումը և բաշխումը գործադիր տնօրենի կամ վարչական անձնակազմի աշխատակիցների միջև;
  • կազմակերպել և պահպանել սեփական, գործադիր տնօրենի և երբեմն նաև վարչական ղեկավարի գրաֆիկը, ըստ կարևորության սահմանել հանդիպումների հերթականությունը, պատրաստ լինել անկանխատեսելի դեպքերում վերաձևավորել ժամանակացույցը;
  • համագործակցել մյուս աշխատակիցների հետ՝ տեղեկատվական հոսքը և աշխատանքային պրակտիկան ստանդարտացնելու և կարգավորելու նպատակով;
  • իրականացնել ընկերության կողմից ընդունված պահանջները և հանձնարարականները փաստաթղթերի, տարբեր տեսակի տեղեկատվության վերաբերյալ, ինչպես նաև ստեղծել էլեկտրոնային տվյալների բազա՝ նամակների, պայմանագրերի, պատվերների և այլ փաստաթղթերի պահպանման համար;
  • իրավասությունների շրջանակում, աշխատանքային գործընթացի ժամանակ ծագած խնդիրների դեպքում տեղեկացնել անհամապատասխանությունների մասին և ներկայանալ աշխատանքը օպտիմալացնելու առաջարկներով;
  • ակտիվորեն մասնակցել ընկերության կողմից նախաձեռնված՝ աշխատանքի որակի, էֆեկտիվության ցուցանիշի բարձրացման նպատակով կազմակերպվող տարբեր տեսակի սեմինարներին, թրեյնինգներին, դասընթացներին;
  • իրականացնել դերի հետ առընչվող այլ առաջադրանքներ և հանձնարարականներ։

Պահանջվող որակավորումներ`


Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ռուսերեն կամ հայերեն լեզուներով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. փոստի հասցեով՝ «Առարկան (Subject)» տողում նշելով «Գործադիր օգնական»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 31.08.2017թ.