«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում կրտսեր իրավաբանի

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի և այլ իրավական փաստաթղթերի վերանայում, մշակում և պատրաստում;
  • անհրաժեշտության դեպքում՝ կատարած աշխատանքի հաշվետվությունների ներկայացում վերադասին;
  • «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարական բոլոր օղակներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում, որը կապված կլինի Ընկերության իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բիզնեսի իրականացմանը և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը;
  • նախքան հողամասի, բնակության վայրի և այլ գործարքների վերաբերյալ կազմակերպության պայմանագրերի կնքելը ստուգել, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, լիցենզիաները, գրավադրման փաստաթղթերը և այլ իրավական ակտերը ճշգրիտ են կազմված;
  • պոտենցիալ կապալառուների համար սեփականության, հարկային կարգավիճակի, նոտարականացման և այլ փաստաթղթերի որոնում և ուսումնասիրում;
  • պայմանագրերի բոլոր պայմանների և կարգավիճակների հետ ծանոթացում և հաստատում, որ դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:

Պահանջվող որակավորումներ`


Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերենով կամ հայերենով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Junior lawyer»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. Օգոստոսի 16-ը: