«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկի և գեոմեխանիկի։

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ;
  • հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի և հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ;
  • պիեզոմետրերի և այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում;
  • մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում և ապամոնտաժում;
  • լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում և վերլուծություն;
  • հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգության վերահսկում;
  • հանքավայրի մշակված և մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին ամսական հաշվետվություն կազմում:

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝

- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը: